Մեր մասին
Նապատա-ն այն է, ինչ ստացվում է, երբ փոքրիկ հայ երեխան փորձում է ասել նապաստակ։ Սխալ արտասանություն է, որն ընտանիքը սիրեց ու պահեց։ Ընկերությունն այդ բառով ենք անվանել, որովհետև Նապատան հենց դրա համար է՝ այն փոքր, պատահական, անփոխարինելի պահերի, որոնք ձեր երեխայի մանկությունը դարձնում են հենց իրենը։
Նապատան ստեղծում է կպչանների գրքեր 1½+ տարեկան փոքրիկների համար — երեխաների, որոնք հիմնականում դեռ չեն խոսում։ Երեխան, որ դեռ չի կարողանում խոսել, արդեն կարող է պոկել հերոսին, կպցնել տեսարանի մեջ ու մասնակից դառնալ այն հեքիաթներին, որոնք մի օր ինքն է կարդալու։ Պատմելը սկսվում է բառերից առաջ, և մեր գրքերը ստեղծված են հենց այդ սկզբի համար։
Դրանք ստեղծում ենք նաև ձեզ համար։ Ամեն ծնողի տասը հանգիստ րոպե է պետք, իսկ դրանք ստանալու ամենահեշտ ճանապարհները սովորաբար մի տհաճ զգացում են թողնում. երեխան զբաղված էր, բայց դրանից ոչինչ չստացավ։ Կպչանների գիրքը փոքրիկին զբաղեցնում է նույնքան լիարժեք ու մի բան էլ թողնում է իր հետևից՝ ավարտված տեսարան, որը երկուսով կարող եք ցույց տալ, անվանել ու քնելուց առաջ նորից պատմել։
Մենք փոքր թիմ ենք Հայաստանից։ Մեր բլոգում մանկական հոգեբանը գործնական խորհուրդներ է կիսում ծնողների հետ, որովհետև Նապատայի հիմքում ընկած համոզմունքն ավելի մեծ է, քան ցանկացած արտադրանք. պատմելը մարդու ամենակարևոր կարողություններից է, և այն արժանի է սկսվելու հենց ամենասկզբից։
Թող հեքիաթն սկսվի։