Այստեղ մենք կկիսվենք մեր նորություններով՝ նոր գրքերի թողարկումներով, ստեղծագործական ընթացքի հետաքրքիր պահերով և բրենդի կարևոր իրադարձություններով։
Մենք հավատում ենք, որ խաղը պարզապես զբաղմունք չէ։ ՆԱՊԱՏԱ-ի գրքերում երեխան ընտրում, առանձնացնում և տեղադրում է կպչանները՝ ստեղծելով իր փոքրիկ աշխարհն ու պատմությունները։ Այդ ընթացքում բնական ձևով զարգանում են երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը, կենտրոնացումն ու մանր մոտորիկան՝ առանց էկրանի։
Գրքերը թեթև են և հեշտ է վերցնել ձեզ հետ՝ սրճարան, ճանապարհորդության, բժշկի հերթի, հյուր գնալու կամ պարզապես զբոսանքի ընթացքում։ Մինչ երեխան հետաքրքրված խաղում է ՆԱՊԱՏԱ-ով, ծնողը կարող է մի փոքր շունչ քաշել, հանգիստ սուրճ խմել կամ ավարտել իր գործերը։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Առջևում դեռ շատ հետաքրքիր պատմություններ կան։