Նոր գրքերն արդեն ճանապարհին են
Մեր նոր չորս գրքերը շուտով կհայտնվեն վաճառքում։
«Առողջ ափսե» գրքով երեխան ոչ միայն կխաղա, այլև կծանոթանա հավասարակշռված ափսեի գաղափարին և առողջ սնվելու հիմունքներին։
Փիսիկների և նապաստակների ընտանիքների գրքերը փոքրիկներին հրավիրում են ստեղծելու տարբեր կերպարներ և պատմություններ։
Իսկ մեքենաների գիրքը խաղի միջոցով օգնում է ճանաչել ձևերը և զարգացնել ուշադրությունը։
Շուտով հասանելի կլինի ՆԱՊԱՏԱ-ի նոր հավաքածուն։