Յուրաքանչյուր հեքիաթ ավարտվում է հենց այնպես, ինչպես պետք է ավարտվի։ Եվ դա պատահական չէ։

|Անահիտ Ռաֆայելյան
Every fairy tale ends exactly the way it is meant to end. And that is no coincidence


Այսօր շատ մեծահասակներ փորձում են հեքիաթներն ավելի «փափուկ» դարձնել․ հանում են մահ բառը, տխուր դրվագները, փոխում ավարտը՝ կարծելով, թե այդպես կպաշտպանեն երեխային ծանր ապրումներից։

Սակայն հենց հեքիաթն է օգնում երեխային անվտանգ ձևով հանդիպել վախին, կորստին, անարդարությանը, քաջությանը և հույսին շատ փոքր չափաբաժիններով և երեխայի հոգեկան ապարատում ձևավորվում է այդ զգացողություններն ու զգացմունքներն ունենալու փորձառություն` ձևավորելով դրանց համար նաև պաշտպանական մեխանիզմներ: 

Երեխան այդ զգացումները չի ապրում իրական կյանքում, այլ՝ հեքիաթի սիմվոլիկ աշխարհում։ Այդ պատճառով էլ հեքիաթները դարեր շարունակ կարևոր դեր ունեն երեխայի հուզական զարգացման մեջ։ 

«Մարդուկ-Ջարդուկ»-ը հենց այդպիսի պատմություններից է։ Սա պարզապես սիրո մասին պատմություն չէ։ Այն պատմություն է սեփական արժեքներին հավատարիմ մնալու, խիզախության և դժվարությունների միջով անցնելու՝ առանց ինքդ քեզ կորցնելու մասին։

Երբ երեխան պարզապես չի լսում հեքիաթը, այլ դառնում է դրա մասնակիցը՝ բացում է էջերը, գտնում է հերոսներին, փակցնում է կպչանները, նորից ու նորից վերադառնում սիրելի դրվագներին, պատմությունն ավելի խորն է ապրում և յուրացնում։

Հենց այդ գաղափարով էլ ստեղծեցինք «Մարդուկ-Ջարդուկ» կպչաններով գիրքը։
Այն չի փոխարինում հեքիաթի ընթերցանությանը։

Այլ օգնում է, որ երեխան սիրի գրքերը, ցանկանա նորից վերադառնալ դրանց և գրքի հետ առաջին հանդիպումը դառնա կենդանի, հետաքրքիր ու հիշվող։